Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակը և Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017թթ. օրացույցի մեջ:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, թե՛ ընդհանրապես օտար երկրներում լույս են ընծայվել մեծ թվով շքեղ հրատարակություններ, որոնք հիմնականում ներկայացնում են ցեղասպանության արհավիրքները:
ՀՀ դրամի 22-րդ տարեդարձի օրը՝ նոյեմբերի 22-ին, «Իրատեսն» ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է «Տիգրան Մեծ» ոսկե հուշադրամներ` աղավաղելով և՛ Տիգրան Մեծ արքայի պատկերը, և՛ գահակալման տարեթիվը։
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
Լույս է տեսել «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը։ Այն հրատարակվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Մերօրյա հերոսը» ծրագրի շրջանակներում։
Շաբաթվա օրվա ու ամսաթվի այս համընկնումից վախը հատուկ անվանում ունի` friggatriskaidekaphobia: Ամեն տարի աշխարհում 700 - 800 մլն ԱՄՆ դոլար են կորցնում` «ՈՒրբաթ 13»-ի վախից` խուսափելով այդ օրը բիզնես իրականացնել:
Մեծ Բրիտանիայում 2,9 մլն դոլարով վաճառքի է հանվել պատմական կալվածք, որն անցած 1000 տարում պատկանել է բրիտանական 8 միապետների։ ՈՒայթ կղզու Արեթոն կալվածքը թվագրվում է 872 թ.։ Առաջին արքան, որ այդտեղ ապրել է, եղել է Ալֆրեդ Մեծը։
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...